Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հերքում է իր որդու՝ Էկոնոմիկայի փոխնախարար նշանակվելու մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Խոսրով Հարությունյանն ասաց, որ Տիգրան Հարությունյանին աշխատանքից ազատվելը կապ չունի իր որդու աշխատանքային հետագա գործընթացների հետ, Ռոբերտ Հարությունյանը Զարգացման հայկական գործակալության տնօրենն է եւ դեռ տեղափոխման որեւէ հարց չկա:
Հիշեցնենք, որ Տիգրան Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր Կառավարությունից: Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրա փոխարեն կնշանակվի Խոսրով Հարությունյանի որդին՝ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:




























