Ռուսաստանի նախագահը մտադիր է ներգաղթյալներին կենտրոնացնել Հեռավոր Արեւելքում, այլ ոչ թե Սիբիրում եւ Ռուսաստանի կենտրոնական մասում:
Նրա խոսքով, հունիսի 10-ի դրությամբ, պետծրագրով Ռուսաստան ժամանած անձանց թիվը կազմել է 21 հազար 212 մարդ, նրանցից ընդամենը 3 հազար 201-ն են ընտրել Սիբիրն ու Հեռավոր Արեւելքը, ինչը վատ է, քանի որ հենց այստեղ են պետք աշխատող ձեռքեր, որտեղ վնասով են աշխատում, հաղորդում է Vesti.ru-ն:
Միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով, կամավոր վերաբնակեցման ծրագրի գործողության ընթացքում Հեռավոր Արեւելք է ժամանել 377 մարդ, ինչը պետական ծրագրով Ռուսաստան ժամանածների 2 տոկոսից էլ պակաս է:




























