Ինգուշիայի շինարարության նախարար Ռուսլան Ամերխանովը օգոստոսի 12-ի առավոտյան սպանվել է անհայտ մարդկանց կողմից՝ իր սեփական աշխատասենյակում։ Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով, հարձակվողները եղել են 3-ը և եղել են դիմակներով։ Առավոտյան ժամը 11-ին մոտ նրանք ներխուժել են նախարարի աշխատասենյակ և ավտոմատ զենքից արձակված դիմահար կրակոցով սպանել նրան։ Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո մարդասպանները փախել են։ Ինչպես հայտնի է դարձել, հրազենից ստացված վերքերից նախարարը տեղում մահացել է։ Օպերատիվ-քննչական խումբը ներկայումս տաք հետքերով մարդասպաններին բռնելու միջոցառումներ է ձեռնարկում։ Պարզվում են դեպքի հանգամանքները։ Նշենք, որ Ռուսլան Ամերխանովը շինարարության նախարար էր նշանակվել Ինգուշիայի նախագահ Յունուսբեկ Եվկուրովի իշխանության գալուց հետո։ Մինչ այդ պաշտոնում նշանակվելը նա բիզնես ուներ Խաբարովսկի երկրամասում ու Մոսկվայում։