Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում բեռնատարի պայթյունի հետեւանքով զոհվել է 200, լուրջ վնասվածքներ է ստացել 100 մարդ: Դեպքը տեղի է ունեցել երկրի արեւելքում գտնվող Հարավային Կիվու արվարձանում: Բենզատարը շուռ է եկել եւ նրանից հոսել է վառելիքը: Տեղի բնակիչների մի մասը սկսել է հավաքել ցիստեռնից հոսող վառելիքը, երբ որոտացել է պայթյունը: Զոհերի մեծ մասը այդ գյուղի բնակիչերն են: Նրանք գտնվել են փողոցում եւ դիտելիս են եղել ֆուտբոլի աշխարհի առաջնության հերթական խաղը, երբ տեղի է ունեցել պայթյունը: Հաղորդվում է, որ զոհվել են նաեւ ՄԱԿ-ի մի քանի խաղաղապահներ, որոնք փորձել են արգելել վառելիքի գողությունը: Հաղորդում է Utro.ru-ն:

Պայթյունին հետեւել է ուժեղ հրդեհ, որը մոխրի է վերածել գյուղի մի քանի տներ: