Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 26-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:

Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նոյեմբերի 27-28-ը կայանալիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին: Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող այս միջոցառմանը կմասնակցեն ինչպես Միության անդամ, այնպես էլ դիտորդ  երկրների 87 պատվիրակություններ: