ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոմաշ Կնոտհեին` դիվանագիտական առաքելությունը ավարտելու առթիվ:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Կնոտհեին անցած տարիների սերտ համագործակցության համար:

Պարոն Աբրահամյանը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը եւ նշել, որ վերջին տարիներին հայ-լեհական հարաբերությունները դինամիկ զարգացում են ունեցել բոլոր բնագավառներում:

ԱԺ նախագահը նաեւ բարձր է գնահատել Լեհաստանի դերակատարությունը Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագիրը կյանքի կոչելու գործում: