Այսօր` հուլիսի 4-ին լրանում է հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակը։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ բեմի մեծ երախտավորի հիշատակին։ Վարչապետին ուղեկցել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Տաղանդաշատ դերասանի հիշատակը հարգելու էին եկել նրա արվեստի սիրահարները, ինչպես նաև մտավորականներ, արվեստագետներ, դերասաններ։




























