Թայվանում ավարտվեց ծանրամարտի աշխարհի ուսանողական երկրորդ առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճեց մեկական ոսկե եւ բրոնզե մեդալ: 77 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 135 կգ, հրում վարժությունում` 181 եւ երկամարտի 316 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը: Արծաթե մեդալը նվաճած թայվանցի Նիեն-Պեն Չանին երկամարտում Աղասյանը գերազանցեց 33 կգ:
94 կգ քաշային կարգում Վարդան Դավթյանը միայն անձնական քաշով զիջեց թայլանդցի Սուտիֆոն Վատանակասիկամին եւ զբաղեցրեց երրորդ տեղը: Երկու ծանրորդներն էլ երկամարտում հավաքեցին 358 կգ` 165կգ+193կգ, սակայն անձնական քաշով Վարդան Դավթյանը 540գ ծանր էր մրցակցից եւ բավարարվեց բրոնզե մեդալով: Չեմպիոն դարձավ երկամարտում 366 կգ հավաքած լեհ Ադրիան Զելինսկին:




























