Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 26-ին, ժամը 23.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ոչ բնակելի  ինքնաշեն տնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.10-ին, մարվել՝ 02.40-ին:

Պարզվել է որ այրվել են Սոս Սարգսյան փողոցի թիվ 10 տնակի հատակը եւ միջնապատը (27քմ):