«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 28-ին, նիստ է հրավիրել: Այս մասին NEWS.am-ին ասաց Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով՝ նիստը նշանակված է ժամը 14:00-ին կուսակցության գրասենյակում:

«Կազմակերպական հարցեր են քննարկվելու»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ դեռ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն նիստ էր հրավիրել, որի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցներին հանձնարարել էր շտաբներ ձեւավորել Հայաստանի տարբեր քաղաքներում: