Գյումրիում տղամարդկանց միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:  NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 27-ին երեկոյան:

Գյումրու 35-ամյա բնակիչը որովայնի հատվածում  դանակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նա դեռեւս ի վիճակի չէ մանրամասները պատմելու, սակայն նախնական տեղեկություններով նա  վնասվածքը ստացել է ծանոթի հետ վիճաբանության ժամանակ, ով դեռեւս չի հայտնաբերվել: 

Ձեռնարկվում են միջոցառումներ  նրա  անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: