Նոյեմբերի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից «Զվարթնոց» օդանավակայանի գծային  բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից իրենց է դիմել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ օդանավակայանի գլխավոր մասնաշենքում իր պատվերով 8 ժամ առաջ պայթուցիկ սարք է տեղադրվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ԿԱ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, «Զվարթնոց» օդանավակայանի գծային  բաժնի եւ Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգողը  1993 թ. ծնված, նախկինում դատված Նարեկ Հ.-ն է, ով ժամը 21.20-ին, Աշտարակի խճուղուց բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին, այնուհետեւ  տեղափոխվել  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն: