Հարավային Օսիայում հուլիսի 2-ին կայացած ռուսաստանյան «Միասնություն» կուսակցության VII համագումարը համարում են հեղափոխական։ Դրա ժամանակ Հարավային Օսիայի նախագահ Էդուրադ Կոկոյտին մի քանի նշանակալի հայտարարություններ է արել։ Նա դեմ է արտահայտվել իր նախագահության երկարաձգմանը եւ խոստացել է երկրում բազմակուսկակցական համակարգ ստեղծել։

Ինչպե գրում է «Կոմերսանտ» թերթը, Էդուարադ Կոկոյտիի անսպասելի հետաքրքրությունը քաղաքացիական հասարակության հանդեպ, փորձագետների կարծիքով, վկայում է նրա՝ 2011թ.-ից հետո ունեցած պլաների մասին։ Ամենայն հավանականությամբ, Կոկոյտին կցանկանա դառնալ Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ։ Վարչապետի տեղը նրան ոչ ոք չի տա, քանի որ Մոսկվան ուզում է, որ վարչապետ դառնա իր մարդը։

Հատկանշական է, որ նախագահի հայտարարությունները հնչել են մեկ օր անց այն բանից հետո, երբ Հարավային Օսիա է ժամանել Դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը։