Մեծ Բրիտանիան սահմանել է մեքենայի ամենաթանկ պետհամարանիշի ռեկորդ՝ աճուրդում «25 О» համարը վաճառելով  518 հազար ֆունտ ստեռլինգով (815 հազար դոլար): Այն գնել է Ferrari ընկերության տեղի մատակարար Ջոն Քոլինզը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ նրա՝ իրեն հենց այդպիսի գեղեցիկ համար էր պետք 250 SWB Ferrari-ի  համար, որը ժամանակին պատկանել է հայտնի կիթառահար Էրիկ Քլեփթոնին:

Քոլինզը խոստովանել է, որ  նախատեսել էր ծախսել 300 հազար, սակայն գոհ է գնումից, քանի որ այդ համարով մեքենայի հավանական արժեքը միլիոնով կավելանա: