Հայաստանի 41-ասմյա քաղաքացի Արթուր Սարգսյանը մեղադրվում է մեծ չափի մեքենայության մեջ։ Այս մասին հայտնում է Օմսկի «Կոմերչիսկիե վեստի» օրաթերթը։

Հետաքննության տվյալներով, 2009 թվականի հոկտեմբերին Սարգսյանը, իմանալով, որ Օմսկի ձեռնարկատերերից մեկը մետաղե դռներ է վաճառում, որոշում է հափշտակել նրա ունեցվածքը։

Դրա համար նա 2010 թվականի հոկտեմբերին կեղծ փաստաթղթերով ներկայանում է իբրեւ անհատ ձեռներեց, դռների ձեռքբերման պայմանագիր կնքում ձեռնարկատիրոջ հետ։ Սարգսյանը մի քանի անգամ դռներ է գնում նրանից եւ այս կերպ ձեռք է բերում կնոջ վստահությունը։

2009 թվականին դռների հերթական չափաքանակն ստանալով՝ նա անհետանում է՝ առանց վճարելու 370 հազար ռուբլին։

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «մեծ չափի մեքենայություն» հոդվածով։