Աստանայում նեղ շրջանակներում մեկնարկել է ԵվրԱզԷՍ միջազգային խորհրդի նիստը։
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տվյալներով, գագաթնաժողովին մասնակցում են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղըրղզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան։
Նազարբաեւը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը կանցնի փոխըմբռնման եւ վստահության մթնոլորտում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նիստերի ընթացքում նախատեսվում է մի շարք փաստաթղերի ստորագրում։
Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի։




























