Երեւանի Սեբաստիա փողոցում, նոյեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, իրար են բախվել «ԳԱԶել» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶել»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:




























