Հիվանդանոցից նոյեմբերի 28-ին, ժամը 11.15-ին ոստիկանության Գորիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 12-ամյա Արամ Ա.-ն, 12-ամյա Նարեկ Ն.-ն եւ 10-ամյա Նարե Ն.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ, ժամը 15.20-ին հիվանդանոցի հաղորդում է ստացվել, որ «սուր Էկզոգեն թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 32-ամյա Քրիստինե Հ.-ն եւ 31-ամյա Թեհմինե Ա.-ն, որոնք նշել են, որ տանը թունավորվել են գազի արտահոսքից:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, Գորիսի  Մ.Խորենացու փողոցի 41 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված բնական գազով գործարկվող ջրատաքացուցիչի այրված գազերը ռադիատորի քայքայված անցքով արտանետվել են բնակարան, ինչի արդյունքում տանը քնած նշված անձինք ստացել են սուր էկզոգեն թունավորում եւ ինքնազգացողության վատացման պատճառով տեղափոխվել հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: