Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2/Ա շենքի մոտ, նոյեմբերի 28-ին, ժամը 7.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 25-ամյա տղամարդ եւ հայտնել, որ  վրաերթը կատարել է ինքը` վարելով իր «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան:

Կատարվում է քննություն: