Նոյեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ դաստակի 3-րդ, 4-րդ մետակարտալ ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ եւ հայտարարել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 28-ին ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 25-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Երեւան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով էլ «ՎԱԶ-2106»-ի վարորդը ստացել է վնասվածքը:
Կատարվում է քննություն:




























