Նոյեմբերի 29-ին, ժամը 14.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը եւ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղի սկզբնամասում բախվել են «HOWO» մակնիշի 170 UU 63 համարանիշի (վարորդ Ս. Բ., ծնվ. 1954 թ.) եւ «Օպել Աստրա» մակնիշի 34 DA 622 համարանիշի (վարորդ Ա. Հ., ծնվ. 1980 թ.) ավտոմեքենաները եւ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից սահել մոտակա լանջով ներքեւ (մոտ 10 մ.):
«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Հ.-ին եւ ուղեւոր Ք. Ա.-ին (ծնվ. 1992 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Հրշեջ-փրկարարները փակել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:




























