Փրկարար ծառայությունը նոյեմբերի 30-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացել, որ թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի Թոթովենցի փողոցի թիվ 12 շենքի բնակիչներ Ն. Հ.-ը (ծնվ.1993 թ.) եւ Ն. Ղ.-ը (ծնվ.1957 թ.):

Նրանք, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: