Բրիտանական Բելֆասթի թագավորական համալսարանի հետազոտողները եզրակացրել են, որ մեղուները կարող են անհետանալ երկրի երեսից: Նրանք մեղուների համար աճող սպառնալիք են արձանագրել Nosema API պարազիտների եւ նրանց ազգակից Nosema ceranae-ի կողմից: Այդ օրգանիզմները բացահայտվել են 1996 թվականին, Ասիայում, բայց հիմա, կլիմայի փոփոխության հետեւանքով, դրանք հանդիպում են ամբողջ աշխարհում:

Գիտնականների կատարած հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B գիտական ամսագրում:

Բրիտանացի գիտնականների բացահայտման համաձայն, Nosema ceranae-ն չափազանց կենսունակ օրգանիզմ է. Ասիայից այն փոխադրվել եւ կարողացել է հրաշալի հարմարվել ցրտին:

Թափանցելով փեթակներ՝ այդ պարազիտները վարակում են այն, ինչի հետեւանքով մեղուների պարսը չի կարողանում ձմեռել եւ մեռնում է: Ի դեպ, Nosema ceranae-ի պայքարի միջոց չկա: Հետազոտողների կանխատեսած սցենարի համաձայն, մեղուները կարող են Երկրի երեսից անհետանալ առաջիկա հարյուրամյակի ընթացքում: