ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանը եւ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Նաիրա Կարապետյանը խնամիացել են: Երեկ՝ նոյեմբերի 30-ին, «Ֆլորենցիա» ռեստորանում կայացել է նրանց օգնականների հարսանիքը, գեներալ Մանվելի օգնական Մեսրոպ Մանուկյանն ամուսնացել է Նաիրա Կարապետյանի օգնական Նաիրա Առաքելյանի հետ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Նորապսակների քավորն էլ գեներալ Մանվելն էր: Երիտասարդների սերը ծնվել է նախքան ԱԺ-ն, Մեսրոպը դասավանդել է Նաիրային, այնուհետեւ վերջինս եկել է ԱԺ՝ պրակտիկայի:
Մեր տեղեկություններով՝ հարսանիքին ներկա էր մոտ 400 հոգի, հրավիրված էին պատգամավորներ տարբեր խմբակցություններից, ԱԺ աշխատակիցներ, օգնականներ եւ այլք: Պատգամավորներից ներկա էին ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը, ՀՀԿ-ից գեներալ Սեդրակ Սարոյանը, Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը եւ այլք:




























