Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 03.02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին` Ծիլքար գյուղի ոլորանների մոտ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական վատոճանապարհի Սպիտակ-Երեւան հատվածի 9-րդ կմ-ին «ՎԱԶ 2121» մակնիշի 34 PP 122 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել առվի մեջ:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի 34 PP 122 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Գ.Ղ.) դուրս են բերել երթեւեկելի հատված:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում` տաք ջրերի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «Մերսեդես» 34 ZA 844 պ/հ ավտոմեքենան:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին (4-րդ կմ) մերկասառույցի պատճառով «Օպել» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոտք-Քարվաճառ հատվածի 31-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից դեպի Միրաք գյուղ տանող ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (անասնակերով բեռնված` մոտ 80 հակ) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել հարակից առվում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի 09 LT 882 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մ. Մ.):
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի խաչմերուկից դեպքի Տաթեւի խաչմերուկ ընկած հատվածում ավտոմեքենաները ձնաբքի պատճառով արգելափակվել են, ճանապարհին առկա է մերկասառույց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 16-20-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 17.57-ին ահազանգ է տացվել, որ Շիրակի մարզի Սիզավետ գյուղի մոտակայքում «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 53» մակնիշի 11 LL 391 պ/հ ավտոմեքենան (վարորդ`Գ. Գ.):
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս–Մարտունի ավտոճանապարհին՝ արձանի մոտակայքում, «ԳԱԶ - 24-10» ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արծվաքար թաղամասի «Սալորի վանքի» մոտակայքում »ԳԱԶ - 24-10» մակնիշի 31 SU 555 պետհամարանիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից եւ տեղափոխել ճանապարհի երթեւեկելի հատված:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի վերջնամասում, «Նիսսան Գլորիա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոտք- Քարվաճառ հատվածում արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա:




























