Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 30-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում՝ «Փարոս» ռեստորանային համալիրի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտում. այն երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 35 OD 264 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա.) դուրս են բերել երթեւեկելի հատված: