Նոյեմբերի 29-ին, ժամը 09.55-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 28-ամյա Արսեն Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013թ. հուլիսի 15-ից հետախուզվում էր Վաղարշապատի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի  177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: