Նոյեմբերի 29-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Քանաքեռ ՀԷԿ թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 21-ամյա Մարիա Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 26-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 1-ին մասի մեղադրանքով:




























