Նոյեմբերի 29-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Վ. Մամիկոնյանի արձանի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթակել 19-ամյա Անահիտ Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:




























