Նոյեմբերի 29-ին, ժամը 4.20-ին, Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած, 53-ամյա Ազատ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով:




























