Նոյեմբերի 30-ին, ժամը 16.35-ին,  ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները  Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման են ենթարկել 25-ամյա Անդրանիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 14-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: