Նոյեմբերի 29-ին Մինսկ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 40-ամյա Վլադիմիր Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի, 214 հոդվածի /առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի, 252 հոդվածի /համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը/ 2-րդ մասի 3-րդ կետի եւ 253 հոդվածի /համակարգչային սաբոտաժը/ 1-ին մասի մեղադրանքով:




























