Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 17-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է խարդախության՝ 18, յուրացման՝ 9, գողության՝ 14, կաշառակերության, խուլիգանության եւ ապօրինի ծառահատման  1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 4, խարդախության եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: