Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ով տեղի ուժերով հոսպիտալացվել է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 42-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի 15 ՕՍ 341 համարանիշի (վարորդ՝ 27-ամյա Ս. Ղ.) եւ «Մազդա» մակնիշի 81 CP 700 համարանիշի (վարորդ 31-ամյա Ա. Պ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա ուղեւոր Ա. Հ.-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:




























