Ոչ իշխանականներին կամ կեղծ ընդդիմադիրներին նման նախաձեռնությամբ բացահայտելու կարիք չկա, առանց դրա էլ հայտնի են, թե ովքեր են նրանք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ նախաձեռնությանը:

Միեւնույն ժամանակ, վերլուծաբանն ասաց, որ այժմ այդ նախաձեռնությունը հաջողություն չի ունենում, բայց այնպես էլ չէ, որ քաղաքական որեւէ նախաձեռնություն, որեւէ հայտարարություն միանգամից հաջողություն է ունենում: «Ես չգիտեմ՝ գուցե որոշակի ստրատեգիա կա դրա տակ, թե ինչ պետք է արվի: Եթե դա այդպես է, ապա չեմ բացառում, որ սա հաջող քայլ է: Եթե ոչ, սա ուղղակի ինքնանպատակ է, դեմարշ, եթե հետագա ստրատեգիա չկա, ուրեմն ինքը աննպատակ է, դեկլարատիվ քայլ»,-ասաց վերլուծաբանը:

Աղասի Ենքոյանի կարծիքով՝ այս քաղաքական քայլը կարող է ունենալ ամենատարբեր նպատակներ, ոչ իշխանականների դրան չմիանալը ցույց է տալիս, որ նրանք այդ դիրքորոշումը չունեն, նախագահի իմպիչմենտի հարցը նրանց օրակարգում չկա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության տակ ստորագրել են միայն Զարուհի Փոստանջյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, այնինչ օրակարգում ընդգրկելու համար անհրաժեշտ էր 44 պատգամավորի ստորագրություն: