ԱՄՆ բարեկամների վրացական ակումբը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի կապակցությամբ «Սապերավի» գինի է պատրաստել, լրագրողներին հայտնել է Ակումբի ներկայացուցիչ Իլիա Զուկակիշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
«Պիտակի վրա նշված է, որ գինին հատուկ լցված է որպես նվեր պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, նաեւ նրա ամուսնուն՝ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնին եւ ողջ ընտանիքին»,- ասել է Զուկակիշվիլին:
ԱՄՆ բարեկամների վրացական ակումբը գինին պատրաստել է վրացական գինեգործական «Թելիանի Վելի» ընկերության հետ միասին:
Նվերը փոխանցվելու է պետքարտուղարին Վրաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով:




























