Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացել, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Աշտարակ հատվածում՝ Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան շրջվել է, առկա վառելիքի արտահոսք. անրաժեշտ է փրկարարների օգնութնունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Մուղնի ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Իվեկո» մակնիշի АР6034СИ պետհամարանիշով քաղցրավենիք տեղափոխող բեռնատարը (վարորդ` Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Նիկոլայ Սմորգում, ծնվ.1968թ.) կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատարի ուղեւոր Օկսաննա Ռվանեցը (ծնվ.1977թ.) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկներտը տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը եւ իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: