Նիդեռլանդների իշխանությունները հրամայել են կանխարգելիչ նպատակներով ֆերմաներից մեկում շուրջ 50 հազար հավ ոչնչացնել՝ վիրուսի հետագա տարածումը թույլ չտալու համար: Երկրում թռչնագրիպի արդեն չորրորդ բռնկումն է արձանագրվել:

Կիրակի թռչնագրիպ է հայտնաբերվել Նիդեռլանդների արեւմուտքի արդեն չորրորդ ֆերմայում, Զուտերվաուդե փոքր բնակավայրում: Ընտանի բոլոր թռչունները՝ շուրջ 28 հազար հավ, ոչնչացվել են:

Երկուշաբթի France Press գործակալությունը, վկայակոչելով Նիդեռլանդների էկոնոմիկայի, գյուղատնտեսության եւ ինովացիոն նախարարությունների հայտարարությունը, հաղորդել է, որ փորձաքննությունը հաստատել է. նախօրեին հայտնաբերված վիրուսը H5N8 է:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, դրանից հետո իշխանությունները որոշել են ոչնչացնել ֆերմայի թռչուններին, որը տեղակայված է Զուտերվաուդի ֆերմայից մեկ կիլոմետրից էլ պակաս հեռավորությամբ: 10 կմ շառավղով երկու այլ ֆերմաներ անվտանգ են հայտարարվել: