Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Քուչակ գյուղի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. առաջացել է խցանում, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ապարան – Աշտարակ ավտոճանապարհի 20-րդ կմ-ում` Ափնա գյուղի մոտակայքում, արգելափակումից դուրս են 27 բեռնատար եւ 70 մարդատար ավտոմեքենա:




























