Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 29-ին, ժամը 12.00-ին, 1973 թ. ծնված Ավետիս Գ.-ն կամավոր հանձնել է «ԲՈւՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացանը եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է հետաքննություն:




























