Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 29-ին, ժամը 17.30-ին, Գավառի Ազատության փողոցից բաժին է բերման ենթարկվել 1975 թ. ծնված Սարգիս Բ.-ն,  որի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է կանեփանման, չորացված, մանրացված զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է հետաքննություն: