Երեկ՝ դեկտեմբերի 1-ին առավոտյան Երեւանում Կ. Ուլնեցու փողոցում 62/1 շենքում արտասովոր դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նույն շենքի աստիճանահարթակի բազրիքից կախված վիճակում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Պարզվել է՝ նա նույն շենքի 36-ամյա բնակիչ է եղել:
Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Պատճառները պարզվում են: NEWS.am-ը տեղեկացել է, որ կատարվում է նախաքննություն:




























