Նոյեմբերի 29-ին, ժամը 20.05-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Խ.-ին որի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է փաթեթ` կանաչ, բուսական ծագումով զանգվածի պարունակությամբ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Գոռ Խ.-ն հայտարարել է, որ նշված զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որն իր անձնական օգտագործման նպատակով նոյեմբերի 29-ին, ժամը 7.30-ին, ձեռք է բերել Արարատ քաղաքում՝ իր ծանոթ ոմն Դավիթից:

Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: