Նոյեմբերի 30-ին,  ժամը 16.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի  ծառայողները ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ռուբեն Դ.-ին,  որը խոստովանել է, որ հոկտեմբերի վերջերին, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, բաց դռնից մուտք է գործել 1977 թ. ծնված Վովա Յ.-ի տուն եւ ննջասենյակից գողացել 180.000 դրամ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: