Նոյեմբերի 30-ին, ժամը 6.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը շրջայցի ժամանակ, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից, թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ռոման Ա.-ին։ Ռոման Ա.-ի ձեռքում հայտնաբերվել է չորացված, մանրացված, կանեփանման դեղնականաչավուն զանգված:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Ռոման Ա.-ն ներկայացվել է դատաքիմիական փորձաքննության:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Կատարվում է հետաքննություն:




























