Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.25-ին, ՃՈ ՕԿԿ-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.40-ին, անգիտակից վիճակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա քաղաքացուհի, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 31-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը ժամը 14.35-ին, Երեւանի Ազատության պողոտայի թիվ 12 հասցեի մոտ իր վարած հիշյալ ավտոմեքենան հետընթաց վարելիս դիպել է քաղաքացուհուն, վերջինս վայր է ընկել եւ ստացել նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:




























