Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 2-ին, ժամը 13.51-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հայտնաբերվել է Մ. Ս.-ի դին: