Կառավարության առաջիկա՝ դեկտեմբերի 4-ի նիստում որոշում կկայացվի Վայքի քաղաքապետի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու, արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից:

Կառավարությունը որոշման մեջ նշվում է նաեւ ընտրության նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին, մասնավորապես՝ այդ նպատակով ԿԸՀ-ին կտրամադրվի 2,242,480.0 դրամ, իսկ ոստիկանությանը՝ 535,422.4 դրամ։

Այս որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել եւ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Նշենք, որ Վայքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Հարություն Սարգսյանը: Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի Լեհաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելուց հետո Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: