Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նորմալ հարաբերություններ ունի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նշեց, որ Արմեն Երիցյանի հետ զուգահեռ աշխատել են, երբ վերջինս դեռ ոստիկանությունում էր, իսկ ինքը՝ ԱԱԾ-ում: Բայց շփումը ավելի շատ եղել է ԱԻՆ-ի շրջանակներում՝ մարզային հանդիպումների, ծրագրերի ընթացքում: Ֆելիքս Ցոլակյանը նորանշանակ ՏԿ եւ ԱԻՆ ղեկավարին գնահատեց որպես ուժեղ մարդ, լավ կազմակերպիչ, ում օրոք ԱԻՆ-ը զարգացել է: Կլինի նույնը մարզերի դեպքում, թե ոչ, Շիրակի մարզպետն այսպես պատասխանեց. «Մարզերի առումով մի քիչ տարբերություն կա, խնդիրները այլ դաշտում են, ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»: Թե ինչով է պայմանավորված նրա նշանակումը, Ֆելիքս Ցոլակյանը չի կարող ասել, գուցե պատճառը մարզերում հսկողությունը ուժեղացնելն է, Շիրակի մարզպետը չհամաձայնեց՝ ասելով, որ մարզերում միշտ էլ հսկողություն եղել է:
Հիշեցնենք որ Սերժ Սարգսյանը Արմեն Երիցյանին նշանակել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար:




























