ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, ազատամարտիկների եւ նրանց հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին եւ վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական եւ առողջական ոլորտներին: 

Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա էին նաեւ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ եւ քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին, լսելով պատասխանատու անձանց դիտարկումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել եւ համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:

Նշենք, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հաձնարարականով` ներկայացված դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, ընդունելությանը մասնակցող քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում է տրվել հենց հանդիպման ընթացքում: